ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան առատ տեղումների պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է, Sputnik Արմենիային հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազ -Լարս հատվածում դեկտեմբերի 6-ի ժամը 02:20-ից մինչև հատուկ կարգադրություն ժամանակավորապես փակ է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար։
Պատճառը եղանակային պայմաններն են։