Լոռիում բախվել են «ԿամԱԶ»–ն ու «BMW»-ն․ 39-ամյա ուղևորը մահացել է

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Մահացու ելքով վթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր ժամը 21։30-ի սահմաններում։ Նշվել է, որ վթարի հետևանքով կա զոհ և տուժած։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 37-ամյա Վ․Կ․-ի վարած «BMW» և Կ․ Մ․-ի վարած «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները։
Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ, կան տուժածներ
«BMW»-ի 39-ամյա ուղևոր Լ․Դ․-ն տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։