ՀԱՊԿ վեհաժողովին ՀՀ-ի չներկայանալը չի ազդի կազմակերպության ՀՕՊ-ի մասին որոշման վրա․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշման ընդունման վրա, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Մասնակցությանը նրանց ֆիզիկապես ներկա չգտնվելն այնքան էլ չի արգելակում այլ անդամ երկրների համաձայնեցման գործընթացները, <…> այս կոլեկտիվ փաստաթղթերի ընդունումը, որոնց նրանք <…> շատ դեպքերում միանում են»,-մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին: