Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օպերատիվ համաձայնեցնել տրանսպորտային նախագծերը. Զախարովա

Եռակողմ խմբի շրջանակներում պայմանավորվածությունների ձեռքբերման ձգձգումը տարածաշրջանի երկրների շահերի դեմ է աշխատում, կարծում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող են օպերատիվ համաձայնեցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածում 3–րդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ
Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետների նախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում էական առաջընթաց է գրանցվել:
«Կարծում ենք, որ եռակողմ խմբի շրջանակում պայմանավորվածություններ ձեռք բերելու հետագա ձգձգումը տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի շահերի դեմ կաշխատի»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք քննարկվում են վերջին տարիներին ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։