Հայաստանի որոշ շրջաններում ձնախառն անձրև է տեղում, ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Եղանակային պայմանների պատճառով ճանապարհներին խցանումներ. Արխիվային լուսանկար
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ Տեղեկացությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: