ԵՄ-ն միլիոնի փոխարեն առայժմ կարողացել է Ուկրաինայի համար ընդամենը 480 հազար արկ հավաքել

Այդ պատվերների ընդհանուր ծավալը չի գերազանցում 60 հազար արկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն Ուկրաինայի համար կարողացել է հավաքել ընդամենը 480 հազար արկ՝ մինչև 2024 թվականի մարտ խոստացված միլիոնի փոխարեն։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նոյեմբերի սկզբին եվրոպական բարձրաստիճան աղբյուրը Բրյուսելում հայտնել էր լրագրողներին, որ ԵՄ երկրներն այս պահին Ուկրաինային են մատակարարել նախատեսված միլիոնից 300 հազար զինամթերք:
Շվեյցարիան մտադիր է Ուկրաինային 110 մլն դոլար փոխանցել հումանիտար ականազերծման համար
Աղբյուրների խոսքով՝ այդ պատվերների ընդհանուր ծավալը չի գերազանցում 60 հազար արկը։
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Հունգարիան հավանություն չի տվել Կիևին առանց երաշխիքների 500 մլն եվրոյի զենք հատկացնելուն