Ադրբեջանցու հրապարակած տեսագրությունը, թե իբր նա Հայաստանում է, հին է. ԱԱԾ

ԱԱԾ շենքը
Գասիմովը 6 տարի անց մոնտաժել է տեսանյութն ու ավելացրել իր ձայնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող Թելման Գասիմովի հրապարակած տեսագրությունը հին է։Այս մասին հայնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Թելման Գասիմովը իբրև թե շրջում է Կոմիտաս 5Ա շենքի բակում ու ասում, որ նա այստեղ է ծնվել ու մեծացել ու հիմա` 35 տարի անց, կրկին անարգել եկել է այստեղ։
ԱԱԾ–ն հայտնում է, որ Գասիմովը տեսանյութը ստացել է 2017թ.–ի նոյեմբերին երկքաղաքացի Ա. Ք.-ից, որը տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Գասիմովը ու ուղարկել նրան։
«Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Որպես ապացույց ԱԱԾ–ն ներկայացրել է Թելման Գասիմովի և Ա. Ք.–ի՝ 2017թ.–ի նամակագրությունից մի հատված:
Թելման Գասիմովի և Ա. Ք.–ի՝ 2017թ.–ի նամակագրությունից մի հատված: