Սպանդանոցների դեմ բողոքը մեկ նպատակ ունի. նախկին փոխնախարարը հորդորում է 3 օր մորթ չանել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջիկայում կառավարության քննարկմանն է ներկայացնելու որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել գյուղատնտեսական կենդանիների հատուկ շուկաներ:
Sputnik
Դրանք ապահովված կլինեն հատուկ մասնագետներով ու ենթակառուցվածքներով` բուժկետ, կոյուղատար, սնվելու տարածքներ, կենդանիներին արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ և այլն։
Իրավական նախագծերի հարթակում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ գրված է հետևյալը` «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով»։ Նախագիծն ու հատկապես վերոհիշյալ հիմնավորում արդեն արժանացել է հանության բուռն արձագանքին։ Հրապարակված նախագծի 15 արձագանքներից 11-ը` բացասական են։
Գյուղոլորտի պատասխանատու գերատեսչության նոր նախաձեռնության մասին Sputnik Արմենիան զրուցել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։