Այսօրվանից ուժի մեջ են մտնում մսի վաճառքի նկատմամբ վերահսկողության նոր կարգավորումները

Այսօրվանից ուժի մեջ են մտնում մսի վաճառքի նկատմամբ վերահսկողության նոր կարգավորումները, որոնցով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։
Sputnik
Օրենքով նախատեսված փոփոխությունների ու դրանց նպատակների մասին Sputnik Արմենիան խոսել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ։