ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր կրկին վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, կուսակցության տարածքային կազմակերպությունների նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։