Մայր աթոռը գումար կտրամադրի արցախցի բազմազավակ ընտանիքներին

Արցախից բռնի տեղահանվծաները ժամանակավոր կացարանում. արխիվային լուսանկար
Ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 20-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դրամական աջակցության ծրագիր է իրականացնում բռնի տեղահանված, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող արցախցի ընտանիքների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը։
Անհրաժեշտ փաստաթղթեր.
1.
Ծնողների անձնագրերի պատճեններ,
2.
Ամուսնության վկայականի պատճեն,
3.
Երեխաների ծննդյան վկայականների պատճեններ,
4.
Ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում նաև ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ տեղեկանք,
5.
Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանք։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 20-ը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։