Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Արխիվային լուսանկար
Ռայիսին Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնի ՌԴ- Իրան երկկողմ հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը Մոսկվա կմեկնի Ռուսաստանի նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով՝ գլխավորելով Իրանի պետական անձանց և առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մոսկվայում Ռայիսին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարցերի շուրջ, ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև կքննարկի մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես իրավիճակը Պաղեստինում: