ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը մասնակցում է պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայկական տաղավարը պաշտպանական տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսում
«ՀՀ–ից 12 ընկերությունները ցուցահանդեսին մասնակցել են «Հայաստան» միասնական տաղավարի ներքո` ներկայացնելով պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայկական տաղավարը պաշտպանական տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսում
Նշվում է, որ ցուցահանդեսն անցկացվում է Կահիրեում, պաշտոնական բացմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը պաշտպանական տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսում
Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ:
Հայկական տաղավարը պաշտպանական տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսում
Այս տարի նախատեսվել է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն:
Հայկական տաղավարը պաշտպանական տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսում
ԷԴԵՔՍ–ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:
Պաշտպանական տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսը
© AP Photo / Ariana Cubillos