ՀՀ դատարանները կալանքը որպես ճնշում չեն օգտագործում. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կարեն Անդրեասյանը մեկնաբանեց այն հարցը, թե ինչու են դատարանները հաճախ կալանքը գերադասում մյուս խափանման միջոցներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Կալանքըորպես խափանման միջոց, դատական իշխանության կողմից որևէ կերպ չի օգտագործվում որպես ճնշում քննվող անձի նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը իշխող խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան։ Վերջինս հետաքրքրվում էր, թե չափազանց հաճախ չէ՞ արդյոք որպես խափանման միջոց ընտրվում կալանքը, և արդյոք այստեղ ԲԴԽ-ն իրավիճակի վրա ազդելու որևէ մեխանիզմ ունի:
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները. ՀՀ ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Անդրեասյանի խոսքով` ԲԴԽ-ն չի կարող միջամտել նման հարցերին, բայց ձերբակալությունների կիրառման վիճակագրությունը գրավոր կուղարկի պատգամավորին:
«Կարող եմ հավաստիացնել, որ առնվազն իմ օրոք կալանքը չի դիտարկվում այլ կերպ, քան որպես խափանման միջոց և մեխանիզմ, որը կասկածյալին թույլ չի տալիս միջամտել քննության գործընթացին և խոչընդոտել դրան»,-հավելեց Անդրեասյանը:
Նշենք, որ վերջին շրջանում շատ փաստաբաններ, որոնց պաշտպանյալների թվում կան քաղաքական գործիչներ, հաճախ բողոքում են, որ դատարանները նախընտրում են կալանավորել մեղադրյալներին կամ կասկածյալներին, քան կիրառել այլ խափանման միջոցներ:
Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան