ՀԱՊԿ-ը չի ընդունում իր սահմանների մոտ սադրիչ գործողությունները․ հռչակագիր

Հռչակագրում աջակցություն են հայտնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը չի ընդունում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Այս մասին ասվում է խորհրդի ընդունած հռչակագրում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»:
«Այդ կապակցությամբ կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջև ռազմական առճակատում թույլ չտալու համար»,-հայտարարել են հռչակագրի հեղինակները:
Փաստաթղթում նաև աջակցություն են հայտնում «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու» ջանքերին:
Փաշինյանը բացատրեց, թե ինչու Հայաստանը դե յուրե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է նոյեմբերի 23-ին Մինսկում, սակայն ամփոփիչ հռչակագիրը միայն հիմա է հրապարակվել: