Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև․ Սաֆարյան

Թեհրանն արդեն ստորագրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, իսկ Հնդկաստանը բանակցություններ է վարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կամուրջ դառնալ։ Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ունի, իսկ Հնդկաստանը բանակցությունների փուլում է։ Հայաստանը, որպես միության անդամ, կարող է կամուրջ հանդիսանալ Թեհրանի, Դելիի և կազմակերպության մյուս անդամ երկրների համար»,- ասաց Սաֆարյանը։
Այդ առումով Պարսից ծոց-Սև ծով միջանցքը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ համագործակցության ընդլայնման համար։
Հիշեցնենք` 2019 թվականի հոկտեմբերից ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործում է ժամանակավոր արտոնյալ առևտրային համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձ առևտրում մաքսատուրքերը նվազեցվել կամ վերացվել են ապրանքների սահմանափակ անվանացանկով:
Մնացական Սաֆարյանը Հնդկաստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ինչ վերաբերում է Հնդկաստանին` ապա, դատելով երկու կողմերի կառավարությունների ցուցաբերած նշաններից, բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։