ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել երևանյան ռեստորաններից մեկում։ Տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 04:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից մոտ 20 քմ հատվածը, մուտքի դուռը, ջերմահարվել է գույք։