Եվրահանձնաժողովում նախազգուշացրել են Ամանորին ԵՄ-ում ահաբեկչությունների վտանգի մասին

Արխիվային լուսանկար
ԵՄ երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է նման սպառնալիքի կանխարգելման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մերձավորարևելյան հակամարտության սրումը, ինչպես նաև դրա հետ կապված եվրոպական հասարակության բևեռացումը բարձր ռիսկեր են ստեղծել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ԵՄ տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար: Տեղեկությունը հայտնել է ներքին հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, ինչպես նաև բևեռացումը, որն առաջացել է դրա պատճառով մեր հասարակության մեջ, գալիք տոների և արձակուրդների շրջանում ԵՄ-ում ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկ են առաջացրել», - ասել է նա:
Յոհանսոնի խոսքով՝ նման սպառնալիքի կանխումը կդառնա Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների այսօրվա խորհրդի օրակարգի թեմաներից մեկը: