Երևանյան բնակարաններից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ
Նախնական տեղեկություններով` ամուսինները մահացել են շմոլ գազից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի նույնանուն փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Իրավապահները պարզել են, որ մահացածները` 58-ամյա Աննա Ա․-ն և 60-ամյա Գևորգ Մ․-ն, այդ տան բնակիչներն են։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Մահացածներն ամուսիններ էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են, որ գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքն անջատված է եղել, ծխահեռացման խողովակներն էլ` կիսամաշված վիճակում»,- գրում է պարբերականը։
Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Առանձնակի դաժանությամբ սպանություն Լոռիում. 93-ամյա կնոջ գլուխը ջնջխված է եղել