«Ըստ նոր նախագծի՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ ոստիկանություն կամ պարեկներին ներկայացնելու ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց։ Ոստիկանությունն օնլայն պետք է հետևի և վարույթը կարճի, տուգանելով կարգազանցին ընդամենը 25 հազար դրամով։
Նոր նախագիծը Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել ու կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Իշխանությունները սա համարում են խրախուսման գործիք վարորդների համար։
Որքանո՞վ են արդարացված այսօրինակ խրախուսումներն ու համաներումները կարգազանց վարորդների համար, թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Խաչատրյանի հետ։