Թրամփը Բայդենին մեղադրել է ԱՄՆ-ն «բանանային պետություն» դարձնելու մեջ

Արխիվային լուսանկար
Իր խոսքերը ԱՄՆ նախկին նախագահը հիմնավորում է Բայդենի՝ «քաղաքական մրցակիցներին ոչնչացնելու» ցանկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն իր ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի օրոք վերածվում է բանանային պետության։ Նման հայտարարությամբ Truth Social սոցցանցի իր էջում հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Իր եզրակացությունները նախկին նախագահը հիմնավորում է Բայդենի՝ «քաղաքական մրցակիցներին ոչնչացնելու» ցանկությամբ։
«Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես է ԱՄՆ-ն վերածվում բանանային պետության։ Բայդենը պետք է հրաժարվի այդ ծրագրից և դադարեցնի դա, քանի դեռ շատ ուշ չէ»,- իր բլոգում գրել Է Թրամփը հավելելով, որ ամերիկացիների շրջանում իր աջակցության մակարդակը «գնալով ավելի ու ավելի է բարձրանում, իսկ որոշ տեղերում ռեկորդներ է սահմանում»:
Ավելի վաղ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցությունն անվանել էր Բայդենի դեմ խաչակրաց արշավանք: