Time-ը ներառել է Պուտինին Տարվա մարդու հավակնորդների կարճ ցուցակում

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
2022 թվականին Time-ը Տարվա մարդ է նշանակել Վլադիմիր Զելենսկուն և «Ուկրաինայի ոգին»։ Այս անգամ երկուսն էլ բացակայում են հավակնորդների ցուցակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարբի տիկնիկը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և փոփ-դիվա Թեյլոր Սվիֆթը հավակնում են ամերիկյան Time ամսագրի Տարվա մարդու կոչմանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի, իսկ առայժմ հրատարակությունը հրապարակում է ինը թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակը:
Պուտինի մասին նշված է, որ 2023 թվականին նա վտանգի է ենթարկվել «Վագներ» խմբի ապստամբության պատճառով, սակայն արդյունքում միայն ամրապնդել է իր դիրքերը։ Time-ը նրան ճանաչել է Տարվա մարդ 2007 թվականին և բազմիցս ընդգրկել հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակներում։
Կարճ ցուցակում ընդգրկվել են նաև Հոլիվուդի գործադուլ հայտարարած սցենարիստները և դերասանները, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ «աննախադեպ» երրորդ ժամկետով, երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ ռեկորդային եկամուտներով, Սեմ Ալթմանը, որը կարճ ժամանակով հեռացել է և արագ վերադարձել ChatGPT արհեստական բանականություն ստեղծող OpenAI ընկերության ղեկավարի պաշտոնին:
Հավակնորդների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հետապնդող ամերիկացի դատախազները, Բարբի տիկնիկը, որի մասին ռեկորդային վաճառքներով ֆիլմ է նկարահանվել, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, որը պայքարում է աննախադեպ գնաճի դեմ:
Ռուսաստանը կզարգացնի ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում. Պուտին
2022 թվականին Time-ը Տարվա մարդ է նշանակել Վլադիմիր Զելենսկուն և «Ուկրաինայի ոգին»։ Այս անգամ երկուսն էլ բացակայում են հավակնորդների ցուցակից։ Տարվա մարդ (այն անձը, խումբը կամ երևույթը, որն ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա նախորդ 12 ամիսների ընթացքում) ընտրելու ավանդույթը սկիզբ է առել 1927 թվականից: