ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն կզարգացնի ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
«Իհարկե, ակտիվորեն կզարգացնենք նաև ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնենք համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Հատուկ ուշադրություն կդարձնենք Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերների հետ աշխատանքին, որը Հնդկաստանը, Պակիստանն ու Իրանը միացնելուց հետո վերածվել է Մեծ Եվրասիայի ինստիտուցիոնալ հենարանի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ եվրասիական մեծ գործընկերության գծով համագործակցության կառուցումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նախագծերից մեկն է:
Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Մոսկվան պատրաստ է սերտ գործընկերային համագործակցություն զարգացնել բոլոր երկրների հետ, որոնք փոխադարձությամբ կպատասխանեն:
Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի Ռուսաստանը նախագահ կդառնա ԱՊՀ–ում, որտեղ «ամենամոտ և ամենաանկեղծ գործընկերներ են»։