Իրանն անպատասխան չի թողնի Սիրիայում իր ռազմական խորհրդականների դեմ գործողությունները. ԱԳՆ

Օրերս երկու իրանցի ռազմական խորհրդական է զոհվել Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետևանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Իրանն անպատասխան չի թողնի Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Սիրիայում Իրանի շահերի և անվտանգության, ինչպես նաև մեր ռազմական խորհրդականների դեմ ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։ Մենք նման իրավիճակներին արձագանքելու փորձ ունենք»,-ասել է Քանանին, փոխանցում է IRNA-ն։
Դեկտեմբերի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր Սիրիայում գտնվող իր երկու ռազմական խորհրդականների մահվան մասին՝ Դամասկոսի վրա իսրայելական օդուժի հրթիռային հարձակման հետևանքով:
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Սա հոկտեմբերի 7-ին Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սկսվելուց ի վեր ԻՀՊԿ անդամների շրջանում զոհերի մասին առաջին պաշտոնական հայտարարությունն է։