Իրանն ԱՄՆ-ից բոլոր երաշխիքները ստացել է նախկինում սառեցված ակտիվների մասով. ԱԳՆ

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ամերիկյան կառավարությունը պետք է հավատարիմ մնա Իրանի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կառավարությունն Իրանին բոլոր անհրաժեշտ երաշխիքները տրամադրել է Վաշինգտոնի կողմից սառեցված ֆինանսական միջոցների վերաբերյալ։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նա ասել է, որ ամերիկյան կառավարությունը պետք է հավատարիմ մնա Իրանի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին:
«Ֆինանսական ռեսուրսները հասանելի են Իրանի կառավարությանը, և մենք կարող ենք դրանք օգտագործել մեր կարիքներին համապատասխան»,-ասել է Քանանին:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին` ԱՄՆ-ն Կատարի հետ պայմանավորվել է, որ Իրանին պատկանող և կնքված համաձայնագրի շրջանակներում ապասառեցված 6 մլրդ դոլարը դեռևս հասանելի չի լինի Թեհրանին:
«Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա»․ Բաքվում Իրանի դեսպան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պահպանում է Կատարի բանկում Իրանի 6 մլրդ դոլարը սառեցնելու իրավունքը, սակայն առայժմ խստորեն հետևում է դրա հնարավոր օգտագործմանը: