Իրանի սահմանին 500 հազար լիտր վառելիք է առգրավվել

Ոստիկաններ
Կես միլիոն լիտր վառելիքը գնահատվում է մոտ 5 միլիոն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Իրանցի սահմանապահները Պարսից ծոցում նավ են ձերբակալել, որով փորձել են 500 հազար լիտր վառելիք տեղափոխել մաքսանենգ ճանապարհով։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 16 մարդ: Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի սահմանապահ ուժերի հրամանատար Բահադար Էսմայիլին։
«Սահմանապահներն ու ծովային պահպանության բազաները տեղեկություն են ստացել, որ վառելիքի մաքսանենգներն ակտիվացել են․․․ Նրանք գնացել են մանրամասները պարզելու: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է կես միլիոն լիտր մաքսանենգ վառելիք»,- հայտնել է իրանցի պաշտոնյան։
Թուրքիայում հակաթմրանյութային գործողության ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
Առգրավված վառելիքը գնահատվել է 201 միլիարդ 500 միլիոն իրանական ռիալ (մոտ 5 միլիոն դոլար):
ՀՀ-ում ապօրինի թմրաշրջանառության դեպքերը 141 տոկոսով ավելացել են․ Ագնեսա Խամոյան