Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի 3-րդ պահաբաժնում. տեղում 130 մարդ է աշխատում

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 4-ին, հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ծառայությունից նշում են, որ չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար:
Դեպքի վայրում աշխատում են 102 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։
«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհը 4-րդ օրը հնարավոր է եղել մարել
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։