ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Զինվորական սաղավարտներ
ՊՆ–ն հրապարակել է զինծառայողի անվան և ազգանունի սկզբնատառերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում զինծառայող է հրազենային վիրավորում ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն»,– ասված է հաղորդագրությունում։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին