ՀՀ–ն ՌԴ-ին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով. պաշտպանության փոխնախարար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ հարցը կլուծվի գործընկերային հարաբերություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- պատասխանեց ՊՆ փոխնախարարը։
Սարգսյանը նշեց` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։
«Ռուսաստանը նախկինում անվճար էլ է մեզ զենք տվել»․ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյան
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։