Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 5-ով

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 365-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 5-ով և դարձել 513: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 4 մարդ, 336-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 365-ը-ը երեխաներ են, 148-ը` մեծահասակ:
Ինչպես ՄՈւԿ ունեցող Վահեն 500 երեխայի կյանք փոխեց. ձիաբուժության մասին ու ոչ միայն