ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի 10 ծանրորդ կմասնակցի Կատարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 4-ին մեկնարկած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի երկրորդ մրցաշարին, տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
100 երկրների 400 ծանրորդներ կպայքարեն նաև 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։
Կանանց Հայաստանի թիմում Արտաշես Ներսիսյանն ընդգրկել է Ալեքսանդրա Գրիգորյանին (59 կգ), Տաթև Հակոբյանին, Լիանա Գյուրջյանին (երկուսն էլ ՝ 81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանին (87 կգ),
Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109 կգ):