Բացառիկ արդյունք. աշխարհի առաջնությունում հայ պատանի բռնցաքամարտիկները 2–րդ տեղում են

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություն
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկած 16 բռնցքամարտիկներից տասը դարձան մեդալակիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց թիմային 2–րդ տեղով։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ մեր հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
«Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով աշխարհի առաջնությունն ավարտում է թիմային 2-րդ տեղով, ինչը բացառիկ արդյունք է հայկական բռնցքամարտի պատմության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։
16 մեդալով առաջին տեղը զբաղեցրել Է Ռուսաստանի հավաքականը:
Աշխարհի առաջնությունն անցկավել է նոյեմբերի 24–ից դեկտեմբերի 4–ը Երևանում։ Մասնակցել են աշխարհի 26 երկրի պատանի բռնցքամարտիկներ։
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկած 16 բռնցքամարտիկներից տասը դարձան մեդալակիր` 4 ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան, Արգիշտի Հակոբյան, Ալբերտ Հարությունյան), 5 արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան, Անդրանիկ Մարտիրոսյան), 1 բրոնզե (Տիգրան Խաչատրյան) մեդալ։