Արցախի հարցը պետք է բաց մնա, որ հետագայում հնարավոր լինի լուծել. Տիրան Խաչատրյան

Տիրան Խաչատրյան
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն հետագայում լուծվի բանակցությունների կամ ուժային ճանապարհով։ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց հայտարարեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ և պահանջում, որ ԱԺ–ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։

«1989 թվականից ի վեր եղել են Արցախի ու Հայաստանի վերամիավորման հնարավորությունները, և հիմա դրանից հրաժարվելը նշանակում է հարցը միանգամից փակել»,– ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։

Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատեց նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնեց ԱԺ։ Այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: