ԱՄՆ էսկադրոնային ականակիրը 3 ԱԹՍ է խոցել Կարմիր ծովում

Էսկադրոնային ականակիր
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներն ուղիղսպառնալիք են միջազգային առևտրի և ծովային անվտանգության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Կարմիր ծովում մեկ օրում 3 առևտրային նավ 4 անգամ հարձակման են ենթարկվել, ԱՄՆ էսկադրոնային ականակիրն արձագանքել է նրանց հաղորդագրություններին և 3 անօդաչու սարք խոցել։ Տեղեկությունը հայտնում է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում:
«Կիրակի օրը Կարմիր ծովի հարավային մասի միջազգային ջրերում երեք տարբեր առևտրային նավերի դեմ չորս հարձակում է իրականացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Պենտագոնի կենտրոնական հրամանատարության` հարձակումներն իրականացրել են Եմենի հուսիները, բայց կազմակերպիչը Իրանն է:
«ԱՄՆ-ն համարժեք պատասխանը կդիտարկի միջազգային դաշնակիցների հետ լիակատար համաձայնեցմամբ։ Այս հարձակումներն ուղիղ սպառնալիք են միջազգային առևտրի և ծովային անվտանգության համար», - հայտարարել է հրամանատարությունը:
Դեկտեմբերի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Անսար Ալլահ» շարժման հուսիները Բաբ Էլ Մանդեբի նեղուցում անօդաչու սարքերի օգնությամբ հարձակում են գործել բրիտանական առևտրային նավի վրա: Հաղորդվում էր, որ ամերիկյան և իսրայելական ռազմանավերը հետ են մղել հարձակումը:
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան ծովային զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին