Ահազանգ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհերի մասին. Կլաարը գրառում է կատարել

Տոյվո Կլաար. Արխիվային լուսանկար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է՝ կարևոր է, որ երկկողմ խաղաղություն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ահազանգ սահմանին կրակոցների և զոհերի մասին։ Այս մասին X–ի իր էջում գրառում է արել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ Կարևոր է, որ երկկողմ խաղաղություն լինի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,– գրել է Կլաարը։
Նա նաև նշել է, որ ԵՄ–ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը զոհվել է։
ՀՀ ՊՆ–ն հայտնել էր նաև, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Գերատեսչությունը չէր նշել, թե զինծառայողն ինչ հանգամանքներում է վիրավորվել։