Ադրբեջանը հայտարարել է` Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին կվերականգնի որպես աղվանական կոթող

Ադրբեջանը նախատեսում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական եկեղեցի վերականգնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
Նշվում է, որ ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի` հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո այն կվերականգնվի։
Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելության մուտքը օկուպացված Արցախի տարածքներ։
Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ՀՀ ԱԳՆ
ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելություն չի մեկնել Լեռնային Ղարաբաղ նաև 2023–ի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանությունից հետո։