Իրատեսակա՞ն է արդյոք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի $8200 կանխատեսումը․ տնտեսագետի կարծիքը

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն մինչև տարեվերջ կհասնի $8200։ Նրա խոսքով` վերջին 2.5 տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020-ի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100%-ով։
Sputnik
Փաստերի ստուգման հարթակը` Ուսումնասիրելով վիճակագրական ծառայության, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի տվյալները, գրում է, որ Հայաստանը վերջին 5 տարիներին ՀՆԱ-ի ցուցանիշով զիջել է հարևան պետություններին։
2022 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 6 հազար 569 դոլար և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծությամբ Հայաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասի հետնապահը։ Այս տվյալները հաշվի առնելով՝ իրատեսակա՞ն է արդյոք Վահան Քերոբյանի կանխատեսումը. Sputnik Արմենիան ուղղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին։