Հանրածանոթ «պոլի փետ» լինի, բայց մերը լինի․ քաղտեխնոլոգը՝ ՔՊ-ի ՏԻՄ քաղաքական խաղերի մասին

Իշխանական կուսակցությունը շարունակում է տարբեր մեթոդներով՝ քրեական գործեր հարուցելով, սպառնալով կամ քաղաքական առևտրի միջոցով վերցնել իշխանությունը համայնքներում, որտեղ ընտվել են ընդդիմադիրները։
Sputnik
Այն, ինչն այս օրերին տեղի է ունենում Ալավերդիում, նորություն չէ։ Թեև այնտեղ իշխանական ծրագրերը մինչև այսօր ձախողվել են, բայց, օրինակ, Ախուրյանում Արծրուն Իգիթյանը հրաժարական ներկայացրեց։
Ինչ տեխնոլոգիաներ է կիրառում «Քաղպայմանագիրն» իր թիրախում հայտնված բոլոր այն համայնքապետերի նկատմամբ, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։