ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ռուսաստանում ենթադրաբար գործող՝ կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկին՝ Շամիլ Ամիրովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Kafes-15 գործողության արդյունքում Շամիլ Ամիրովը բերման է ենթարկվել Ստամբուլի Սարյերի թաղամասից, որտեղ նա ապրում էր։
Ամիրովը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։