Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համար

Վիտալի Կլիչկո. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Կլիչկոն մեղադրել էր Զելենսկուն ավտորիտարիզմի մեջ գլորվելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շվեյցարական 20 Minuten հարթակի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «վճարում է իր սխալների համար»: Նրան մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա զարմացած է Զելենսկու վարկանիշի անկումից, Կիևի քաղաքապետը բացասական պատասխան է տվել։
«Մարդիկ տեսնում են, թե ով է արդյունավետ, ով՝ ոչ։ Շատ սպասելիքներ կային և կան։ Զելենսկին վճարում է իր թույլ տված սխալների համար․․․»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Կլիչկոն մեղադրել էր Զելենսկուն ավտորիտարիզմի մեջ գլորվելու մեջ։ Նրա կարծիքով՝ Զելենսկու գործողությունների արդյունքում Ուկրաինայում գործնականում չեն մնացել իշխանության անկախ ինստիտուտներ, երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ, որում ամեն ինչ կախված է մեկ մարդու տրամադրությունից։