ՀՀ ՄԻՊ–ն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Արխիվային լուսանկար
Անահիտ Մանասյանը հիշեցրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք չունեցող պարտավորություն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:
«Չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին»,–նշել է Մանասյանը:
Նա ընդգծել է որ պետական իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք չունեցող պարտավորություն է: