ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք արձակվելուց հետո պարբերական ազդանշաններ է փոխանցում, հայտնում է Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները »,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հայկական արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ժամը 22:35-ին, Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, որը հավաքվել էր Իսպանիայում։