Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում

Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում
Ծրագրի նպատակը ազգային ավանդույթներին, տոներին, ծեսերին ծանոթացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում մեկնարկած նոր ինտերակտիվ-կրթական ծրագրի շրջանակներում երեխաները սովորում են ծիսական տիկնիկներ պատրաստել։
Մասնակիցները ծանոթանում են ծիսական տիկնիկների գործառույթներին և իրենց ձեռքով պատրաստում դրանք: Ծրագիրը թեև 6-14 տարեկան երեխաների համար է նախատեսված, կան ծնողներ, ովքեր ցանկություն են հայտնում իրենց երեխաներին ներգրավվել ավելի փոքր տարիքից։ Ավետը 4 տարեկան է ու թեև մի փոքր դժվարանում է ներկայացնել պատրաստածը՝ վստահաբար ասում է՝ տիկնիկը մայրիկին է նվիրելու։
Թանգարանի ցուցանմուշների պահապան Հերմինե Զաքարյանը սովորեցենում է պարզագույն միջոցներով տիկնիկներ ստանալ։
Հերմին Զաքարյանը
«Նպատակը պարզագույն միջոցներով՝ ցորենի հասկով, բույսերով, ընկույզով, ձեռքի տակ եղած իրերով տիկնիկնիկների պատրաստումն է, այնպես, ինչպես ժամանակին մեր նախնիններն են արել»,-ասում է Հերմինեն։
Ծրագրի նպատակը ազգային ավանդույթներին, տոներին, ծեսերին ծանոթացնելն է և երեխաներին թանգարանի դերի կարևորությունը ներկայացնելը։
1 / 5

Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում

2 / 5

Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում

3 / 5

Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում

4 / 5

Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում

5 / 5

Գյումրեցի փոքրիկները ծիսական տիկնիկներ են պատրաստում