ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆիլիպինների Մարավի քաղաքում այսօր առավոտյան պատարագի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ Է զոհվել, յոթը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Manila Bulletin-ին։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Մինդանաո պետական համալսարանի մարզադահլիճում։