ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի մոտ տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը, հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին։
Ըստ տեղեկությունների՝ սպանվածը Գերմանիայի քաղաքացի է։
Զբոսաշրջիկների վրա հարձակված տղամարդը 26 տարեկան է, Ֆրանսիայի քաղաքացի։ Նա ձերբակալվել է։
Հանցագործը նախկինում հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, իսկ 2016 թվականին դատապարտվել չորս տարվա ազատազրկման՝ իսլամիստների դավադրությանը մասնակցելու մեղադրանքով։