ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Սամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձավ աշխարհի փոխչեմպիոն։
Հայ բռնցքամարտիկների համար այսօր ավարտվեց բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերի առաջին օրը։ Մեր հավաքականի կազմում ռինգ դուրս եկան երեք բռնցքմարտիկներ, որոնցից Վաղարշակ Քեյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արեն Խառատյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Վերջինը մեր հավաքականի այսօր ռինգ դուրս եկավ Սամվել Սիրամարգյանը։
70 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկի մրցակիցն էր լեհ Պավել Ֆաբիան Ուրբանսկին։ Չնայած նրան, որ Սամվելը հաղթանակի հասավ երրորդ ռաունդում, ընդհանուր հաղթանակը տոնեց մրցակիցը։
Այսպիսով, եզրափակիչ մենամարտերի մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց երեք մեդալ՝ 1 ոսկե և երկու արծաթե։ Վաղը՝ եզրափակիչները մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելու են վեց բռնցքամարտիկներ։