Փաշինյանը նիստ է անցկացրել Հրազդանում. գաղափարական հարցեր են քննարկվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև Կոտայքի մարզի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հրազդանում այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստը վարել է կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
«Քննարկվել են գաղափարական, քաղաքական, ինչպես նաև Կոտայքի մարզի համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նիստին մասնակցել են կուսակցության Կոտայքի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետներ, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Պապիկյանը նաև բանակի ռեսուրսն է օգտագործում Ալավերդու ընդդիմադիր ղեկավարի դեմ. Զուրաբյան