Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

«Վնուկովո» օդանավակայան
Օդերևութաբաններն ավելի վաղ կանխատեսել էին, որ Ռուսաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 2-ին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը -6 աստիճան կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետևոյում» վատ եղանակի պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է «Яндекс: Расписание» ծառայությունը։
Դեկտեմբերի 2-ի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 7-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 2-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ:
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը Telegram-յան ալիքում հայտնում է, որ գերատեսչությունը վերահսկում է Մոսկվայի օդանավակայաններում չվերթերի՝ վատ եղանակով պայմանավորված ուշացումների հետ կապված իրավիճակը։
Օդերևութաբաններն ավելի վաղ կանխատեսել էին, որ Ռուսաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 2-ին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը -6 աստիճան կլինի: Վաղը Մոսկվայում առատ ձյուն է սպասվում:
Ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Քերոբյանը` «Fly Arna»–ի մասին