Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել

Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել
Ստորջրյա սարքը կարող է գործել առանց մարդու մասնակցության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել և վնասազերծել ծովային ականները: Ինչպես հայտնում է «Tasnim», գործակալությունը, նորույթը ներկայացվել է Իրանի ռազմածովային ուժերի նվաճումների ցուցահանդեսի ժամանակ:
Ստորջրյա սարքը կարող է աշխատել 24 ժամ շարունակ և սուզվել մինչև 200 մետր:
Քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խորը չէ, ականներ կարող են տեղադրվել 10–50 մետր խորության վրա, և դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նավերին:
Իրանում առաջին անգամ ներկայացրել են «Ֆաթթահ-2» հիպերձայնային հրթիռը