Գազայի հատվածում հակամարտության սրացումից ի վեր ավելի քան 5,3 հազար երեխա է զոհվել

Վիրավոր երեխաներ
Զոհված երեխաների հստակ թիվ չկա, քանի որ շատերը մինչ օրս անհետ կորած են համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից ի վեր ավելի քան 5,3 հազար պաղեստինցի երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:
«Ըստ առկա տվյալների՝ հրադադարից առաջ 48 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 5300 պաղեստինցի երեխա` չհաշված նրանք, ովքեր մինչ օրս անհետ կորած են համարվում և ենթադրաբար մնացել են փլատակներում», - ասված Է Ռասելի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՅՈւՆԻՍԵՖ-ի կայքում:
Նրա խոսքով՝ եթե հակամարտությունը վերադառնա նախկին ծավալներին ու ինտենսիվությանը, կարելի է ենթադրել, որ ամեն օր հարյուրավոր այլ երեխաներ կզոհվեն եւ վնասվածքներ կստանան:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Բլինկենն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու ջանքերը